ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Իշխող կուսակցությունը հաղթող է հռչակվում ոչ թե հանրային մեծամասնության, այլ՝ ընտրական մաթեմատիկայի հաշվին

Իշխող կուսակցությունը հաղթող է հռչակվում ոչ թե հանրային մեծամասնության, այլ՝ ընտրական մաթեմատիկայի հաշվին
17.11.2025 | 13:04

Վաղարշապատում արձանագրված արդյունքները բացահայտում են Հայաստանի գործող ՏԻՄ ընտրակարգի կառուցվածքային հակասությունները: Իշխող կուսակցությունը հաղթող է հռչակվում ոչ թե հանրային մեծամասնության, այլ՝ ընտրական մաթեմատիկայի հաշվին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընդամենը 21.8% ընտրողների աջակցություն (15,298 քվե՝ 69,866 ընտրողից)։ Սակայն շեմը չհաղթահարած ուժերի ձայների դուրսմղումից հետո այն ձևավորում է ավագանու 58% մեծամասնություն՝ 33 մանդատից ունենալով 19 մանդատ։

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում

Այս ընտրակարգը (համամասնական + Դ’Հոնտի մեթոդ + բարձր անցողիկ շեմեր) իրական ներկայացուցչությունը փոխարինում է արհեստական մեծամասնության ստեղծմամբ։ Արդյունքում՝ ընդդիմադիր ուժերը, որոնք միասին ստացել են ավելի շատ ձայներ, ստանում են ավելի քիչ ներկայացուցչություն։

Սակայն սա նախադեպ չէ։ Սա նախազգուշացում է։

Վաղարշապատի մոդելը կարող է ամբողջությամբ կրկնվել 2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին։ Եթե ընդդիմադիր դաշտը մնա մասնատված, ինքնաբավ, անվստահ ու առանց համախմբման, ապա ընտրական համակարգը կրկին կվերարտադրի իշխանությանը՝ նույն մաթեմատիկական տրամաբանությամբ, անգամ հանրային մեծամասնության բացակայությամբ։

Ռիսկն ունի երկու երես

Փոքր կուսակցությունների ստացած հազարավոր ձայները «կայրվեն»՝ չհաղթահարելով շեմը:

Էլեկտորալ ռեսուրսը կմսխվի, և

իշխանությունը կպահպանվի՝ «պարտվածների մասնատմամբ»։

Քաղաքագիտորեն սա նշանակում է․

երբ ընդդիմադիր դաշտում գերակշռում է «խորհրդանշական մասնակցությունը» առանց ռազմավարության՝ համակարգը սկսում է աշխատել ոչ թե բազմակարծության,

այլ՝ մեկ ուժի գերակայության ինստիտուցիոնալ ամրապնդման օգտին։ Այստեղ է ձևավորվում ամենավտանգավորը՝ օրինականության և լեգիտիմության տարանջատումը։ Օրենքը գործում է, բայց այլևս չի արտացոլում հանրային կամքի ամբողջական պատկերը։

Վաղարշապատի ընտրությունները պետք է կարդալ որպես ազդանշան։

Եթե մինչև 2026 թվականը չձևավորվեն՝ լայն համախմբումներ, իրական քաղաքական դաշինքներ և ընդհանուր ռազմավարություն, ապա նույնիսկ մեծամասնության ձայները

կարող են վերածվել փոքրամասնության ներկայացուցչության, իսկ հանրային սպասումները՝ հերթական փակուղու։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ